Պապական ժառանգությունը ստանալուց հետո Սիմոնյանների ընտանիքը երկու խմբի բաժանվեց ու սկսվեց պայքարը Կոնդ թաղամասում գտնվող 243 և 245 տների համար։
Ըստ օրինական փաստաթղթի գոյություն ունի և՛ 243, և՛ 245 տունը, բայց անզեն աչքով դրանցից մեկը չկա ու հարց է առաջանում՝ որտե՞ղ անհետացավ այդ հասցեն։ Գոհար Սիմոնյանի պնդմամբ՝ նրա հորաքույրը անօրինական գործարք է կազմակերպել, որի արդյունքում վերացել է տներից մեկի հասցեն ու տիրացել է նրանց հասանելիք մասնաբաժնին։
Հասցեի կոծկումը ավելի է խճճել պատմությունը ու թեժացրել ազգականների ընդհարումը։