Զարիկ Չոբանյանի խնամակալության տակ են առողջական խնդիրներ ունեցող ամուսինը և 37ամյա տղան։ Նրա պնդմամբ՝ որդու հաշմանդամության պատճառը բժիշկների անպատասխանատու վերաբերմունքն է եղել։
Խնդիրները ընտանիքում միայն առողջական չեն։ Զարիկի խոսքով իր ընտանիքի իրավունքները ոտնահարվել են և պատկան մարմինները անօրինական ճանապարհով վերցրել են իրենց օրենքով հասանելիք նպաստը։