2019թ.ի փետրվարի 28-ին մեկ բախումից շրջվեց Արմեն Միրզոյանի ողջ կյանքը։ Հարվածից հետո Արմենը հիվանդանոցում մեծ դժվարությամբ ուշքի գալով հասկացավ, որ կորցրել է ամենակարևորը: Արմենի խոսքերով, առողջական խնդիրների պատճառով նրանից հրաժարվեցին բոլորը և այսօր միակ հույսն ու օգնող ձեռքը հորեղբոր աղջիկն է՝ Մերին։ Տարվա մեծ մասը հիվանդանոցներում անցկացնելով Արմենը պատրաստվում է տեղափոխվել վարձակալական հիմունքներով նոր տուն, որտեղ բացի 4 պատից ոչինչ չկա, իսկ առողջական խնդիրները թևաթափ են արել Արմենին, և հույսը մարել: