Իր տան մի սենյակում, բայց ոչ տան տիրոջ կարգավիճակում արդեն մի քանի տարի ապրում է 83-ամյա Լուսիկ Գալստյանը: Տան տիրոջ մեծահոգության շնորհիվ Լուսիկը չի հայտնվել դրսում, բայց շուտով նա ստիպված կլինի ազատել բնակարանը: Տիկին Լուսիկի խոսքերով՝ դստեր որդին չարաշահեց իր վստահությունը և օր ծերության թողեց անորոշության մեջ: Իրենից գաղտնի թոռը վաճառեց բնակարանը և վերցնելով տան համար ստացած գումարը՝ անհետացավ: Այսօր այս տարեց կինը ապրում է միայնության մեջ լքված հարազատներից, որոնց անարդար վերաբերմունքի զոհն է դարձել: