Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի այս բակում մեկ տարի առաջ Արսենի և եղբորորդու միջև բախումը չսահմանափակվեց միայն բանավիճելով: 2020 թվականի ապրիլի 3-ին արյունակիցների միջև հակասությունը բորբոքվեց այն աստիճան, որ հարազատ բակում, հարազատի արյուն թափվեց: Նրա պնդմամ այս դեպքն առաջինը չէր: Եղբորորդին մի քանի անգամ հարձակվել է իր վրա և ձեռքի տակ ընկած իրով փորձել վնասել իրեն: Վերջին դեպքից հետո Արսենի առողջական վիճակը կտրուկ վատացավ, որի պատճառով չի կարողանում ֆիզիկական աշխատանք կատարել և այսօր մի կերպ է հասցնում ամենօրյա դեղորայքի ու բուժման ծախսերը հոգալը:
Mer bakum, mer bakum, Yerevan, Norq Marash, In our yard, in our yard, Մեր Բակում, մեր բակում , Երևան, Նորք Մարաշ