1988 թվականն էր,երբ Հրազդանի հանրակացարանային մի սենյակում, Ռիման կորցրեց իր երկու երեխաններին։ Վիշտը սրտում և անզորության տառապանքով, Ռիման որոշում կայացրեց կամավորագրվել ու գնալ պատերազմ։ Արցախյան առաջին պատերազմից հետո Ռիման մանկատնից վերցրեց իր երկու աղջիկներին ու գնաց Արցախ՝ Դադիվանքի դեմ դիմաց գտնվող տանն ապրելու։ Դադիվանքից Հաթերք ճանապարհը Ռիման անգամ հիշել չի կարողանում, և այսօր հասկանում է, որ վերջնականապես զրկվեց նաև Հաթերքի իր տնից։