• December 13, 2023

Փնջելով խնդիրները 

$ 5.00 DONATE NOW

Գայանեի ամուսնական կյանքը սկսվեց սկեսուրի վարձակալած տանը, սակայն որոշ ժամանակ անց, ամուսնու՝ Գագիկի հետ հեռացան այնտեղից, ավելի լավ կյանքով ապրել հույսով: Այսօր արդեն 6 անչափահաս երեխաների մայրը կրկին սկեսուրի վարձակալած տանն է, սակայն այստեղ էլ նրանց սպառնում է դրսում հայտնվելու վտանգը: Ամուսնու հետ համատեղ կյանքը Գայանեն սկսեց դժվարություններով և մինչ օրս դժվարություններն ուղեկցում են նրանց, օր օրի ավել ծանր հետևանքներ թողնելով զույգի կյանքում: