43-ամյա Լևոն Խաչատրյանը նախկին կնոջ հետ համատեղ կյանքը սկսեց ծանոթությունից և առաջին սեռական հարաբերությունից ժամեր անց: Լևոնի պնդմամբ, կնոջ հետ ամուսնացավ չսիրելով, բայց հետո սկսեց սիրել իր կյանքից առավել: Այսօր արդեն Լևոնը նախկին կնոջից և երկու զավակներից հեռու է կյանքը շարունակում, պատճառը նախկին կողակցի հետ ունեցած խնդիրներն ու նրա արարքներն են: Լևոնի պահանջն ու պայքարը իր տարիների ստեղծածն է, որը կինը ցանկանում է խլել իրենից։