Տարիներ առաջ Անուշիկ Պետրոսյանն ընտանիք կազմեց, չմտածելով որ ամուսնությունը մի գուցե երկար չտևի: Հայրական տուն վերադառնալուց որոշ ժամանակ անց 45-ամյա Անուշիկը կրկին կողակից գտավ․ Այս անգամ ընտրյալը հղիության մասին իմանալուց հետո երես թեքեց, թե իրենից, թե առողջական խնդիրներ ունեցող նորածնից: Փորձելով հաղթահարել ստեղծված դժվարությունները, Անուշիկը կրկին ընտանիք կազմելու որոշում կայացրեց, բայց համատեղ կյանքի 5-րդ տարում վերջինիս վերջին ամուսինը մահացավ: Արցախի Հանրապետությունում բազմաթիվ դժվարությունների միջով անցած մայր ու որդին այսօր արդեն ՀՀ-ում են պայքարում իրենց վաղվա օրվա համար: