Օգնություններ

Արտակարգ օգնություն Live 22

Ապրիլ 15 2020

Կորոնավիրուսը շարունակվում է տարածվել ամբողջ աշխարհում, և մեր երկրում արտակարգ դրությունը  շարունակվում է, մարդկանց տեղաշարժվելու իրավունքն էլ սահմանափակված է։ Հաշվի առնելով այս ամենը «Կիսաբաց լուսամուտներ» բարեգործական հիմնադրամը որոշել է #արտակարգ_օգնություն բաժանել համանուն հաղորդման շահառուներին, որպեսզի նրանք տնից դուրս չգան և լինեն ապահով։ Այս նախագծի մեջ մեծ ներդրում ունեն հաղորդման պրոդյուսեր, հաղորդավար Հրաչ Մուրադյանը, ինչպես նաև փորձագետները։ Ընտանիքներին տրամադրվող օգնությունը կբավարարի առնվազն 1 ամիս։ Այն իր մեջ պարունակում է արտակարգ դրությանը համապատասխան պարենամթերք՝ նպարեղեն, բանջարեղեն, պահածոյացված մթերքներ, նաև ախտահանման միջոցներ, որոնք հեռու կպահեն մեր շահառուներին հնարավոր բոլոր վարակներից։

Այս անգամ օգնությունը ստացան «Անկախ ամեն ինչից» հաղորդման հերոսները։ Ցանկության դեպքում կարող եք օնլայն անվանական նվիրատվություն անել։ Դրա համար անհրաժեշտ է մտնել համապատասխան բաժին և շատ հեշտ եղանակով կատարել նվիրատվություն և վստահ եղեք, որ այն կծառայի իր նպատակին։ 

Եթե ցանկություն ու հնարավորություն ունեք միանալու #արտակարգ_օգնություն նախագծին ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝ https://www.facebook.com/Kisabac.Lusamutner,

https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/ ։

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ