Հիմնադրամ

«Կիսաբաց լուսամուտներ» բարեգործական Հիմնադրամը ստեղծվել է «04» հուլիսի 2012 թվականին:

Հիմնադրամը գործում է ՀՀ Սահմանադրության ՀՀ օրենսդրության ՀՀ միջազգային պայմանագրերի և իր կանոնադրության հիման վրա:

Հիմնադրամը գործում է օրինականության կամավորության, ինքնակառավարման և հրապարակայնության սկզբունքներով:

Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Հիմնադրամը կարող է գործել օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Հիմնադրամի նպատակներն են՝ աջակցել այն ֆիզիկական անձանց (հաշմանդամներին, ծնղազուրկ երեխաներին, գործազոուրկներին), ինչպես նաև սակավ ապահովված ընտանիքներին, որոնք չեն կարող ինքնուրոււյն ապահովել իրենց նյութական և հոգևոր պահանջները: Նյութական օգնություն տրամադրել պատերազմի, տարերային աղետների, վարակիչ հիվանդությունների, համաճարակների ու արտակարգ այլ իրավիճակների հետևանքով տուժած անձանց և մասնակցել դրանց հետևանքների վերացմանը: