Պատմություններ

Անցյալ անկատար

Հուլիս 21 2020
DONATE
NOW

30 տարի է Նշանն ու Մարիամը պայքարում են, որ կարողանան սեփականաշնորհել այն տարածքը, որտեղ ապրել են ամուսնության հաջորդ օրվանից։ Ամեն անգամ համայնքի կողմից ստեղծված խոչընդոտների պատճառով մինչև այսօր ընտանիքը չունի որևէ փաստաթուղթ, որով կկարողանան ապացուցել իրենց այդ տարածքի սեփականատեր լինելը։   

Փաստաթղթային խնդիրներից բացի ընտանիքը ունի նաև շատ ավելի լուրջ ու մտահոգող խնդիր։ Նրանց երկար սպասված երեխան՝ 10 ամյա Հայկը ունի հենաշարժողական խնդիր։ Ընտանիքը ունենալով սոցիալական խնդիրներ միևնույն է ծնողները ամեն բան արել են երեխայի համար։ Երեխան հաճախել է հատուկ վերականգնողական կենտրոն, սակայն երեխային անհրաժեշտ անվասայլակը ընտանիքը չի կարողացել ձեռք բերել։ 

Տեսնելով երեխայի խնդիրը «Կիսաբաց Լուսամուտներ» հաղորդաշարը հովանավորի աջակցությամբ ընտանիքի ու հատկապես երեխայի համար պատրաստել է անակնկալ։


DONATE
NOW