Պատմություններ

Անթուղթ ու թանաք

Հունիս 29 2020
DONATE
NOW

Վարդուհու թմրամոլ ամուսնու մահից հետո նա ու իր տղայի ընտանիքը տեղից տեղ են տեղափոխվում ու օր օրի ավելացող խնդիրները գումարվում են հներին։ 

Վարդուհու ու նրա ամուսնու՝ Արտակի հարաբերությունները լավ վիճակում չեն եղել։ Ամենօրյա կենցաղային վեճերից մեկի ժամանակ Արտակը պատռել է իրենց տղայի ծննդականը ու ասել՝ իր տղան դպրոցում չպետք է սովորի։ Այդ պահից մինչև հիմա Արսենը չունի որևէ անձը հաստատող փաստաթուղթ և դրա պատճառով բազմաթիվ խնդիրներ չեն ստանում իրենց լուծումները։

Ընտանիքը ապրում է ծանր սոցիալական վիճակում։ Փաստաթուղթ չունենալու պատճառով Արսենը ոչ միայն չի կարողանում ճանաչել իր 3 երեխաների հայրությունը, այլ  նաև նրանց ընտանիքը զրկված է նպաստ ստանալու իրավունքից։


DONATE
NOW