Պատմություններ

Չլուծվող հավասարում

Հուլիս 29 2020
DONATE
NOW

Ծնողների մահից հետո Արմենի առողջական վիճակն ու ագրեսիվ վարքը ավելի սրվեց ու կապը հարազատների հետ կտրուկ վերացավ։

Արմենը ապրում է հայրական տանը, բայց տան յուրաքանչյուր անկյունում անպետք ու անսարք իրեր են։ Նա պատճառաբանում է՝ այդպիսի պայմաններ է ստեղծել, որպեսզի հարազատներից և ոչ մեկ չգա ու շփում չունենա իր հետ։ 

Արմենի կյանքից հեռացել է նույնիսկ իր կինը։ Նաթելայի պնդմամբ՝ նա փախել է իր ամուսնուց, քանի որ վերաբերմունքը անհանդուրժելի էր։

Այսօր 60 ամյա տղամարդը օտարացած հարազատներից իր պահանջներն ունի, մյուս կողմը ևս։ Արյունակից բարեկամները մինչև այսօր չեն կարողանում լուծել տան ժառանգության հարցը։


DONATE
NOW