Պատմություններ

Երեխայիս պատճառով

Հուլիս 13 2020
DONATE
NOW

Սանդուխտ Ղազարյանի 3 ամուսնալուծությունների հիմքում էլ երեխան է եղել։ Առաջին երկուսի դեպքում երեխա չունենալու հանգամանքն էր, երրորդի դեպքում՝ երեխա ունենալու։

Սանդուխտը իր երկու երեխաների հետ ամեն օր տեղից տեղ է տեղափոխվում, քանի որ չունեն հիմնական կացարան։ Բարեկամներն ու հարևանները ինչով կարողանում են օգնում են ընտանիքին, սակայն նրանք շարունակում են ապրել ծանր սոցիալական վիճակում, իսկ երեխաների հայրը հրաժարվում է օգնել իր նախկին կնոջն ու երկու անչափահաս տղաներին։

Բարեգործական ՀԿ-ներից մեկը օգնության ձեռք է մեկնել ընտանիքին՝ տրամադրել է տնակ և ապահովել կենցաղային պայմաններով, սակայն Սանդուխտը այնտեղ գնալու ցանկություն չունի։


DONATE
NOW