Պատմություններ

Գոյության պայքար

Հուլիս 01 2020
DONATE
NOW

Վլադիմիրն ու Մարգարիտը չստացված ամուսնություններից հետո հանդիպեցին իրար ու հասկացան, որ հնարավոր է այդ չստացված հարաբերությունների վրա կառուցել նոր ու ավելի կայուն հարաբերություններ։ Այսօր նրանք միասին խնամում են իրենց 8 ամյա տղային, սակայն Վլադիմիրը առողջական խնդիրների պատճառով չի կարողանում ապահովել ընտանիքի եկամուտը։ Դրանք բազմաշերտ են, կապված են թոքերի, երիկամների նաև նյարդային համակարգի հետ։

Պատերազմի տարինները սահմանին անցկացնելուց հետո Վլադիմիրը ցանկանում է վերականգնել իր զինվորական փաստաթղթերը, որպեսզի կարողանա ստանալ իրեն հասանելիք զինվորական թոշակն ու հետևի իր առողջական վիճակին, քանի որ դրանք օր օրի սրվում ու բարդանում են։ 


DONATE
NOW