Պատմություններ

Խաչիկի խաչը

Հուլիս 20 2020
DONATE
NOW

Բաժանված ամուսիններ, երկուսն էլ արդեն նոր ընտանիք կազմած, բայց միմյանց հետ դեռ չպարզած հարցեր։

10 տարի իրար հետ ապրելուց ու բաժանվելուց հետո նրանց ճանապարհները այդպես էլ չդարձան զուգահեռ, պատճառը նրանց 3 անչափահաս երեխաններն են։ Խաչիկի խոսքով` նրա նախկին կինը արգելում է շփվել երեխաների հետ։ Ըստ կնոջ` նա ունի պատճառներ. Խաչիկը մի քանի անգամ պայմանավորվել է երեխաների հետ, բայց այդպես էլ չի գնացել հանդիպման։

Այսօր Խաչիկը ապրում է իր երկրորդ կնոջ՝ Գայանեի հետ, սակայն նա ունի հոգեկան առողջության խնդիրներ, դրա պատճառով էլ ամուսինները դժվար որոշում են կայացրել ու նրանց 2 տարեկան երեխային տեղափոխել են մանկատուն։ Հիմա Գայանեն ստանում է համապատասխան բուժում, որպեսզի հետագայում երեխային կարողանան վերադարձնել տուն։


DONATE
NOW