Պատմություններ

Կիսատ ընտանիք

Հուլիս 22 2020
DONATE
NOW

Արտագնա աշխատանքը նրանց ընտանիքը մասնատեց ու դարձրեց կիսատ ընտանիք:

5 տարի առաջ Մարիամի ամուսինը՝ Արան մեկնեց արտագնա աշխատանքի, որպեսզի ընտանիքի ծանր վիճակը մի փոքր բարելավվի, սակայն ամեն բան ավելի վատացավ։ Մեկնելուց հետո Արան անհետացավ, այդպես էլ չկապվեց ընտաիքի անդամների հետ ու երեխաները մոր հետ մնացին անօգնական վիճակում։ Դրանից հետո սկսվեցին Մարիամի ծանր ապրումներն ու իրար հաջորդող խնդիրները։

Այսօր Մարիամը ապրում է ավագ որդու հետ, որը ընտանիքի միակ աշխատողն է, սակայն աշխատանքը օրավարձով է ու լինում են օրեր, որ Ալեքսանը գումար չի աշխատում ու նրանք սոված են քնում։

Ե՛վ Մարիամը, և՛ Ալեքսանը ունեն առողջական խնդիրներ, սակայն խնդիրներն այնքան շատ են, որ դրանց ուշադրություն դարձնելու ժամանակ չի լինում։

DONATE
NOW