Պատմություններ

Կոշկակարի կոշիկը ծակ է

Հունիս 10 2020
DONATE
NOW

Ռուսաստանում սովորած արհեստը Ռուդիկի այսօրվա միակ ապրելու միջոցն է։

Արդեն մի քանի տարի Ռուդիկի ընտանիքի անդամները՝ մայրը, կինը, երեխաները նրանից երես են թեքել ու նա ստիպված ապրում է կոշկակարանոցում, որտեղ տարրական պայմանները բացակայում են։ Նա իր օրվա հացի գումարը աշխատում է կոշիկ նորոգելով, սակայն ոչ միշտ է աշխատանք ունենում և կարողանում ամեն օր սնվել։ 

Ռուդիկը իր մորից ու եղբայրներից պահանջ ունի․նա պնդում է, որ նրանք իրեն տնից դուրս են հանել ու պահանջում է իրեն հասանելիք տան մասնաբաժինը։ Հակառակ կողմն էլ ասում է, որ նրանք էլ իրենց դրդապատճառներն են ունեցել։ Նրանք ու նրանց շրջապատող մարդիկ փաստում են, որ նրա պահվածքը իր ընտանիքի անդամների հանդեպ շատ վատ է եղել ու խմելու պատճառով նրանց ընտանիքում վեճերն ու բռնությունը անպակաս են եղել։


DONATE
NOW