Պատմություններ

Մասրիկի Հասմիկը

Սեպտեմբեր 28 2020
DONATE
NOW

Հասմիկի մանկության տարիները իր համար մութ են ու տհաճ։ Նրա խոսքով՝ հոր երրորդ կնոջ վերաբերմունքը խորտակեց իր կյանքը։ Հասմիկի պնդմամբ՝ 12 տարեկանում իր հետ կատարված դեպքը՝ բռնաբարությունը կազմակերպվել է իր խորթ մոր կողմից։ 

Դրանից հետո Մասրիկում բոլորը քննարկում էին Հասմիկին ու նրա հետ կատարված դեպքը։ Չդիմանալով խոսակցություններին, Հասմիկը որոշեց տեղափոխվել մայրաքաղաք, այն հույսով, որ իր մասին կմոռանան ու նա կսկսի նոր կյանք, բայց Երևանում նա բախվեց նոր խնդիրների։ Հենց այստեղ նա մայրացավ ու այսօր իր աղջկան մեծացնում է միայնակ։


DONATE
NOW