Պատմություններ

Սա իմ տեղն է

Սեպտեմբեր 16 2020
DONATE
NOW

10 տարեկանում մորը կորցրած Գագիկը 55 տարիների կարոտը առնում է մոր շիրիմից, բայց վերջին 4 տարիներին նա չի կարողանում հանգիստ խղճով այցելել գերեզմանատուն։ 

2016թ-ին Գագիկը այցելեց գերեզմանատուն ու նկատեց, որ առանց իրեն տեղյակ պահելու մոր շիրիմին կատարվել է վրահողարկավորություն։ 

Տարիներ շարունակ Գագիկը փորձում է լուծել այս խնդիրը, բայց ամեն տեղ դռները փակ են ու անարձագանք։ Այս պատմությունը Գագիկի համար ավելի է սրվում, երբ հիշում է, որ մոր շիրիմին վրահողարկավորություն են արել իրենց համար թշնամի համարվող մորեղբոր կնոջը։


DONATE
NOW