Պատմություններ

Շեն ու շիտակ

Հունիս 30 2020
DONATE
NOW

Սեդրակյանների բազմազավակ ընտանիքը ապրում է Նոր Խարբերդի տնակներից մեկում, որը տարածքով շատ փոքր է և չի բավականացնում նրանց։ Երիտասարդ ամուսինները իրենց բարեկամների հետ միասին կարողացել են ստեղծել տարրական պայմաններ, սակայն այդ ամենը ավարտին հասցնելու համար նրանք ունեն օգնության կարիք՝ մասնավորապես շինանյութի տեսքով։ Նրանց սոցիալական ու հատկապես առողջական խնդիրները մեկը մյուսին հաջորդում են ու երիտասարդ ընտանիքին կանգնեցնում փակ դռների առաջ։

Տան հայրը՝ Արամը անցած տարի ունեցել է բարդ ու վտանգավոր վիրահատություն, որի հետևանքները մինչև այսօր էլ նկատելի են։ Աշխատանքով պայմանավորված նա չի կարողանում հետևել առողջությանը, բայց այդ խնդիրները օրեցօր բարդանում են։

Նրանց ընտանիքում շուտով ծնվելու է 7-րդ անդամը, սակայն Արամի կինը ևս ունի առողջական խնդիր։ Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով նա չի ստանում համապատասխան բուժում, սակայն այդ խնդիրն ու հղիությունը գրեթե անհամատեղելի են։ 


DONATE
NOW