Պատմություններ

Թողեք մենակ

Հունիս 24 2020
DONATE
NOW

63 տարեկան Ռոզան իր ողջ կյանքի ընթացքում տարբեր երկրներում աշխատել է, որպես խոհարար և սիրել է այն, ինչով զբաղվել է։ 2 տարի առաջ նրա առողջական վիճակը վատթարացել է ու դրա պատճառով Ռոզան չի կարողացել շարունակել աշխատել ու  հասկանալով, որ այդ վիճակում այլևս չի կարողանում ապրել միակ որդու ընտանիքի հետ, որոշել է հեռանալ տնից։ Նրա խոսքով դա իր որոշումն է և ոչ մի խնդիր չի եղել նրանց  միջև, իսկ իր տղայի կինը ասում է, որ նա միշտ ցանկացել է բաժանել իրենց ու վարկաբեկել է իրենց ընտանիքը։

Հիմա Ռոզան ապրում է իր բարեկամների տրամադրած կացարանում, սակայն ցանկանում է տեղափոխվել ծերերի խնամքի կենտրոն, քանի որ հասկանում է՝ երկար չի կարող ապրել իրեն հատկացրած այդ հյուրատան համարներից մեկում։


DONATE
NOW