• 1 Yeghvard Hwy, Yerevan
  • +374 60503317
  • May 1, 2022
  • ԱՄՆ, Սակրամենտո

Բարեգործական միջոցառում Սակրամենտոյում

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սակրամենտո քաղաքում գտնվող  հայկական համայնքը, Նաիրա Ղազարյանի և Սակրամենտոյի Հայական Արաքելական եկեղեցու աջակցությամբ, մայիսի 12-ին կազմակերպում է բարեգործական միջոցառում, որի ժամանակ  հանգանակված ամբողջ գումարը փոխանցվելու  է Կիսաբաց Լուսամուտներ բարեգործական հիմնադրամին: Երեկոյի պատվավոր հյուրերն են լինելու երգիչ՝ Արթուր Խաչենցը և հաղորդավար, պրոդյուսեր ՝Հրաչ Մուրադյանը: Բարեգործական հավաքի ժամանակ կազմակերպված  հանգանակությանը մասնակցելու են Սակրամենտոյի հայ համայնքի ներկայացուցիչները։ Նրանցից ոմանք բարեգործական միջոցառման ընթացքում կկատարեն նվիրաբերություն գումարի տեսքով, իսկ ոմանք էլ վաճառելով իրենց իսկ ձեռքով պատրաստված իրերը, անուշեղենն ու բազմապիսի ուտեստները,  հասույթը տրամադրելու են Կիսաբաց Լուսամուտներ բարեգործական հիմնադրամին: