• 1 Yeghvard Hwy, Yerevan
  • +374 60503317
  • June 14, 2019

Ծանրացած խնամք

«Թիկունք հասարակական» կազամակերպության փոխնախագահ Արմենուհի Վարդանյանը ինչպես և խոստացել էր, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի նկարահանման ընթացքում այցելեց  Արթիկում ապրող «Ծանրացած խնամք» թողարկման մասնակից տիկին Թագուհուն։ Ամուսնու մահից հետո Թագուհին մնաց միայնակ իր երկու երեխանների հետ։ Անվասայլակին նստած 35-ամյա Արտյոմի ու 31-ամյա Սվետլանայի միակ խնամողը մայրն է։ 65-ամյա կինը մոռանալով սեփական առողջության մասին, ամբողջ օրը անցկացնում է երեխաններին խնամելով։

Տիկին  Արմենուհին իր հետ բերել էր նոր անվասայլակներ ու գրենական պարագաները: Արտյոմի միակ նպատակը առողջանալն է, որպեսզի կարողանա ինքնուրույն տեղաշարժվել ու օգնել մայրիկին: