• 1 Yeghvard Hwy, Yerevan
  • +374 60503317
  • September 8, 2021

Գողացված Գողթանիկս

$ 5.00 DONATE NOW

Պողոսյանների երազանքը մնաց Արցախի սրտից 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գողտրիկ անկյունում՝ Գողթանիկ համայնքում: Գևորգի խոսքով իրենից գողացան ու պոկեցին այն մասնիկները, որոնցով նա պետք է կառուցեր 3 որդիների ապագան՝ Քաշաթաղի շրջանում: Այս ընտանիքի կորուստների պատճառը 2020 թվականին վերսկսած Արցախյան պատերազմն էր, որը ցավոք անդառնալի հետևանքներ ունեցավ: Ունեցածը թողած այս ընտանիքը հաղթահարելով ևս մեկ Արցախյան պատերազմ, շարունակում է պայքարել: Նորի ձգտելով ամեն բան սկզբից հիմնել, այս անգամ արդեն Արարատի մարզի Սիս համայնքում: