• 1 Yeghvard Hwy, Yerevan
  • +374 60503317
  • July 23, 2019

Թաքցրած արցունքներ

$ 5.00 DONATE NOW

Էլիզա Սահակյանի ամուսնական կյանքը սկսվեց դժվարություններով։ Էլիզայի  խոսքերով, տարիներ շարունակ դիմանալով ամուսնու՝ Վոլոդյայի կողմից դաժան վերաբերմունքին, լուռ հանդուրժել է այնքան ժամանակ, մինչև ամուսինը հեռանալու որոշում է կայացրել: Ամուսնու հեռանալուց հետո, Էլիզայի ու նրա երեխաների  կյանքում ամեն ինչ էլ ավելի է բարդանում: Երիտասարդ կինն իր երկու որդիների հետ հայտնվում է փակ դռան առաջ։  Սկեսուրը դռան փականը փոխելվ հարսին ու թոռներին թողնում է դրսում։ Տարիների ընթացքում հաղթահարելով դժվարւթյունները ու միայնակ մեծացնելով որդիներին, 41-ամյա Էլիզան թաքցնելով իր ցավը բոլորից թաքուն է արտասվել, սակայն այսօր նա արցունքները այլևս զսպել չի կարողանում: