• 1 Yeghvard Hwy, Yerevan
  • +374 60503317
  • February 22, 2021

Կիսատ Կռիվս

Պատերազմ կամ ընտանիք ընտրությունը 32-ամյա Էդգար Օզմանյանին հասցրեց ռազմաճակատ, պատերազմը սկսվելուց օրեր անց։ Հարազատներին, կնոջն ու 5 երեխաներին, հակառակ նրանց կամքին, պաշտպանելու որոշումը կայացված էր, ընտրությունը կատարված։ Էդգարը մեկնեց առաջնագիծ  հանուն  իր  հայրենիքի, ընտանիքի և մի ողջ ժողովրդի ազատության: Կռվի դաշտում անցկացրած օրերը Էդգարից խլեցին մարտական ընկերներին։ Հոգում բացված վերքերն ու հիշողության ակնթարթային՝ կորստի վայրկյանները նրան ուղեկցում են դեպի պանթեոն։ Բոլոր ընկերների և հրամանատարների սխրանքն ու հիշատակը վառ պահելով  այսօր Էդգարը շարունակում է պայքարել, սակայն արդեն կռվի դաշտից այս կողմ: