• 1 Yeghvard Hwy, Yerevan
  • +374 60503317
  • February 18, 2021

Հավատս տարան

 

Արմենը և Արմինեն տարիներ առաջ լավ կյանք ունենալու փնտրտուքներով Հայաստանի Հանրապետությունից տեղափոխվեցին Արցախի Հանրապետությունում բնակվելու, սակայն 2020թվականի վերսկսված պատերազմի պատճառով նրանք այսօր վերադարձել են Հայաստան։  Իշխանաձոր համայնքում Արմենը թողեց ոչ միայն տարիների ընթացքում ստեղծած ունեցվածքը, այլեվ հավատն ու ապագան կառուցելու երազանքները։ Արմենի, Արմինեի և 5 տղաները  կորցրին իրենց  նպատակները և  տարիների կուտակած տնտեսությունը: Ստեղծված պայմաններում անհնարին են թվում նրանց առջև ծառացած խնդիրների լուծման ուղիները: