• 1 Yeghvard Hwy, Yerevan
  • +374 60503317
  • February 24, 2021

Մեծ Թաղերից՝ հին թաղեր

Հովտամեջ գյուղից Սյուզաննան երկու երեխաների հետ տեղափոխվեց երկրորդ կողակցի՝ Սեյրանի հայրական տուն՝ Արցախի Հանրապետությունում գտնվող Մեծ Թաղեր համայնքում ապրելու: Ընտանիքը ամեն բան արդար քրտինքով ստեղծել էր և պատրաստվում էր վայելել իր վաստակածը,  սակայն սկսվեց պատերազմ: 2020 թվականի սեպտեմբերի 28-ին Սեյրանը գյուղում թողնելով ընտանիքին գնաց սահման, իսկ Սյուզաննան 3 երեխաների հետ ահը սրտում սպասում էր ամուսնու վերադարձին: Որոշ ժամանակ անց Սյուզաննան երեխաների հետ տեղափոխվեց հայրական տուն, որտեղ տան պայմանների բացակայությունը ավելի ճնշող դարձավ, Սեյրանի սահմանից վերադառնալուց հետո: