• 1 Yeghvard Hwy, Yerevan
  • +374 60503317
  • October 8, 2021
  • Օշական

Սարերի Մարոն

$ 5.00 DONATE NOW

40-ամյա Մարոն արդեն մի քանի տարի է ինչ ապրում է իր կյանքի երրորդ տղամարդու՝ Ռոմիկ Ազատյանի հետ:  Մարոն ու Ռոմիկը հիմնական կացարան չունենալով, տեղից տեղ են տեղափոխվում. կողակիցներն  Մարոյի 3 երեխաներից երկուսի հետ ապրում են սարերում՝ փոքրիկ տնակում, անմարդկային պայմաններում: Սարերն ու ձորերը դարձել են Մարոյի և Ռոմիկի միակ կացարանը, իսկ խաշնարածությունը նրանց միակ եկամուտի աղբյուրը: Մարոյի խոսքով կյանքը սարերում շատ դժվար է, բայց այլ տարբերակ չունեն ապրելու: