• 1 Yeghvard Hwy, Yerevan
  • +374 60503317
  • February 25, 2021

Սերունդների Վերադարձ

90-ականներին Իշխան Խաչատրյանի ընտանիքն ու հարազատները, հայրական Կապուտան գյուղում թողեցին իրենց տարիների վաստակը և տեղափոխվեցին Արցախի Հանրապետությունում ապրելու։ Իշխանն ու կինը վեց տարի ապրել են Արցախի Հանրապետությունում՝ տուն շենացրել, անասուններ պահել և մեծացրել  իրենց երեխաներին: 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Իշխանն ու կինն իրենց 4 երեխաների հետ Հարար գյուղում թողեցին ամեն ինչ, այն հույսով որ նորից կվերադառնան իրենց տուն և հեռացան գյուղից: Սակայն ընտանիքը չէր կարող պատկերացնել, որ այսօր իր հողն ու տունը կանցնի թշնամուն: