• 1 Yeghvard Hwy, Yerevan
  • +374 60503317
  • April 15, 2021

Տվեցի՝ Թողեցին

Իր տան մի սենյակում, բայց ոչ տան տիրոջ կարգավիճակում արդեն մի քանի տարի ապրում է 83-ամյա  Լուսիկ Գալստյանը: Տան տիրոջ մեծահոգության շնորհիվ Լուսիկը չի հայտնվել դրսում, բայց շուտով նա ստիպված կլինի ազատել բնակարանը: Տիկին Լուսիկի խոսքերով՝ դստեր որդին չարաշահեց իր վստահությունը և օր ծերության թողեց անորոշության մեջ: Իրենից գաղտնի թոռը վաճառեց  բնակարանը և վերցնելով տան համար ստացած գումարը՝  անհետացավ: Այսօր այս տարեց կինը ապրում է միայնության մեջ լքված հարազատներից, որոնց անարդար վերաբերմունքի զոհն է դարձել: