• December 31, 2022

Ամփոփում N3 2022

«Կիսաբաց Լուսամուտներ» հաղորդաշարը հերթական անգամ ներկայացնում է իր կատարած աշխատանքի արդյունքները։ Kisabaclusamutner.com վեբ կայքում ներկայացված պատմություններն անարձագանք չեն մնում, Հայաստանում և արտերկրում բնակվող մեր հայրենակիցները շարունակում են հետևել մեր տաղավարում հայտնված մասնակիցների կյանքի պատմությանը և իրենց կատարած ներդրումների շնորհիվ փոխում բազմաթիվ ճակատագրեր: <<Կիսաբաց Լուսամուտներ>> բարեգործական հիմնադրամը  և Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի  <<Ծիծեռնակ>> ճամբարը համատեղ կազմակերպեցին մեր հաղորդաշարին մասնակից երեխաների ամառային հանգիստը: Ինչպես նաև <<Կիսաբաց լուսամուտներ>> բարեգործական հիմնադրամը արտերկրում բնակվող մեր հայրենակիցների հետ այցելեցին  մասնակիցներին իրենց հետ տանելով սննդամթերք, հագուստ, կենցաղային իրեր, և  նյութական այլ օգնություններ:

Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝

https://www.facebook.com/Kisabac.Lusamutner,

https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ