• January 19, 2023

Ուշացած  Նպատակներ

$ 5.00 DONATE NOW

Տարիներ առաջ Վանիկն ու եղբայրները հայրական տունը վաճառելու որոշում կայացրեցին, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը կարողանա իր փոքրիկ անկյունը ստեղծել: Ինչպես Տաթևիկ և Վանիկ ամուսնական զույգն է պնդում, իրենք աշխատում են, բայց չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել ու սեփական կացարան գնել: Հայրական տունը վաճառելուց հետո Վանիկի եղբայրները կարողացան իրենցն ստեղծել, բայց Վանիկը մինչ օրս չի կարողացել տան տեր դառնալ: 3 անչափահաս երեխաների ծնողները աշխատում են, բայց չեն կարողանում ոչ միայն իրենց ուշացած նպատակներն իրականացնել, այլ նաև՝ կատարել դուստրերի փոքրիկ, բայց գեղեցիկ երազանքները: