Արդեն մի քանի տարի է ինչ, Լոռու մարզի Ծաթեր գյուղում բնակվող՝59-ամյա Կամո Ավետյանի ու նրա հանգուցյալ եղբոր ընտանիքի հետ հարաբերությունները սրվել են։ Ավետյանների ընտանիքում խնդիրները սկսվեցին 2008 թվականից ու արրդեն 11 տարի է Կամոն դատական կարգով չի կարողանում ստանալ իր մասնաբաժինը։ Կամոն և նրա ընտանիքի անդամներն են պնդում, այսօր հենց ազգականների պատճառով կանգնած են դրսում հայտնվելու վտանգի առաջ։