31 տարի առաջ Արտյոմ Առաքելյանը հանդիպեց Գայանեին ու ամուսնացավ։ Ամուսնական տարիների ընթացքում ամուսինները ստիպված եղան հաղթահարել մի շարք խնդիրներ։ Այսօր Արտյոմը, Գայանեն և նրանց երկու զավակները ապրում են Գյումրիում՝ Գայանեի հայրական տանը, վերջինիս քրոջ՝ Հասմիկի հետ միասին։ Քույրը ոչ միայն ընդունեց Գայանեին ու նրա ընտանիքին, այլև այսօր նրանց հետ կիսում է բոլոր հոգսերն ու խնդիրները։