Արման Ահարոնյանն ու Բուրաստան Ղայրամանյանը Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքից են։ Դեռ մանկուց համագյուղացիները անտարբեր չէին մեկը մյուսի նկատմամբ։ Արդեն հասուն տարիքում, երբ Բուրաստանը 19 տարեկան էր, իսկ Արմանը 20, բոլորին դեմ գնալով որոշեցին ընտանիք կազմել։ Ամուսնությունից տարիներ անց ամուսինները դուրս եկան կնոջ հայրական տանից և այօր ապրում են
վարձակալական հիմունքններով։ Կոմունալ և այլ հարմարություններից զուրկ տան մեջ մեծանում են Արմանի և Բուրաստանի 7 երեխաները։