Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքից 61-ամյա տիկին Սիրանուշ Գևորգյանը առօրյա խնդիրները հոգալու համար տարիներ առաջ աշխատանքի անցավ տեղի խանութներից մեկում։ Նրա մտքով անգամ չէր կարող անցնել, որ աշխատանքը ավելացնելու է եղած խնդիրները։ Այսօր Սիրանուշը որդու՝ Արզումանի, հարսի՝ Սեդայի և 5 թոռնիկների հետ կանգնած է դրսում մնալու խնդրի առաջ։ Օրեր առաջ նրանց տեղեկացրել են, որ տունը որտեղ ապրում են այլևս իրենցը չէ։