Հարազատներից ու ընտանիքից հեռու Գրիգորը ապրում է բեռնատարի թափքում։ Այս որոշումը նրա համար վերջին տարբերակն էր, բայց հերթը սրան էլ հասավ, քանի որ բոլորը նրանից երես են թեքել ու բոլոր հնարավոր շփումները հարազատների հետ իր համար անհայտ պատճառներով դադարել են։
Առողջական խնդիրներն ու սեփական տանիք չունենալու փաստը խոչընդոտ են դարձել 34 ամյա Գրիգորի երազանքի իրագործմանը՝ ընտանիք կազմելուն։ Նա համոզված է՝ ոչ մի աղջիկ չի համաձայնվի ամուսնանալ ու ապրել բեռնատարի թափքում։