Ջուլիայի ու Մուշեղի ամուսնալուծությունից հետո մայրը երկու երեխաների հետ հեռացավ, սակայն որոշ ժամանակ հետո Ջուլիան Մուշեղի մոտ տարավ տղային, հետո էլ՝ աղջկան։ Երեխաների փաստաթղթերը մոր մոտ են, Մուշեղը պայքարում է դրանք վերադարձնելու համար, քանի որ երբ աղջիկը մոր ու նրա ներկա ամուսնու խնամքի տակ էր, նրա հայրանունը փոխել և դրել են ներկա ամուսնու անվամբ։ Երեխաներին օրենքով հատկացվող նպաստը ստանում է Ջուլիան, բայց խնամում է ոչ թե մայրը, այլ հայրը։ Մուշեղի նմապատկը մեկն է՝ օրենքով վերադարձնել երեխաներին պատկանող բոլոր փաստաթղթերը և կտրել բոլոր կապերը մոր հետ, քանի որ երեխաները ևս չեն ցանկանում հետ վերադառնալ մոր մոտ։