2 ընտանիքներ տարիներ շարունակ չունենալով բարեկամական կապեր, հաշտ կարողացել են միասին ապրել պետության կողմից հատկացված տանը: Բայց ամեն բան փոխվեց, երբ նրանցից մեկը սեփականաշնորհեց բնակարանի իր մասը, իսկ մյուս մասն արդեն 12 տարի է Սամվել Շաբոյանը չի կարողանում դարձնել իր սեփականությունը: Վեճեր, անհաշտություններ, որոնք ստիպեցին Սամվելին և կնոջը հեռանալ տանից, սակայն շարունակել պայքարել տան իրենց բաժնեմասի համար: