Մի քանի տարիր երեխա չունենալուց հետո վերջապես Անահիտն ունենում է սպասված զավակին: Բայց չկարողանալով խնամել որդուն, հանձնում է եղբոր ընտանիքին: Տղան՝ Ռուբենը չափահաս դառնալուց հետո օգնում է մորն ու մի տնակ է գնում իր համար: Այսօր այդ փայտե, կիսաքանդ տնակի ներսում ապրում է Անահիտը միայնակ,քանի որ որդուց ամիսներ է լուր չունի: Որդին գնացել է Ֆրանսիա, առանց անգամ մորը հրաժեշտ տալու: