Կարինեի առաջին ամուսնությունը մեծ հետք թողեց նրա կյանքում:Բաժանումից հետո հոր դրդմամբ աղջիկներից մեկին Կարինեն թողնում է ամուսնու մոտ, իսկ մյուսի հետ վերադառնում հայրական տուն: Երկու տարի անց նա որոշում է ևս մեկ անգամ դասավորել իր կյանքը, սակայն մի քանի տարի համատեղ ապրելուց հետո նրա ամուսինը մահանում է: Աղջկան ամուսնացնելուց հետո 56-ամյա Կարինեն այսօր ապրում է միայնակ՝ լուրջ առողջական խնդիրների ու ցավերի հետ մեկտեղ, չկարողանալով հոգալ անգամ տարական կարիքները: