57-ամյա Իզոլդա Վերանյանը տարիներ առաջ որոշեց հեռանալ ամուսնու տանից և կրկին տեղափոխվել հայրկան տուն՝ Տավուշի մարզի Գոշ գյուղ: Բազմաթիվ առողջական խնդիրներ ունեցող այս կինը այսօր իր ուսերին է վերցրել 89-ամյա կույր մոր խնամքը: Գոշի բարձրունքում երևացող քանդված տանից Իզոլդան և մայրը հեռացան ամիսներ առաջ հետ վերադառնալու հույսով, սակայն ունեցած եկամուտներով նրանք երազել անգամ չեն կարող հետ վերադառնալու մասին: