Անահիտը 17 տարեկան էր, երբ հանդիպեց ապագա ամուսնուն 37-ամյա Համլետին: 20 տարվա տարիքային տարբերությամբ զույգը 2 երեխաների հետ ապրում է Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում՝ Համլետի հայրական տանը՝ վերջինիս ծնողների և եղբոր հետ: Առողջական խնդիրներ ունեցող Համլետը արդեն 6 տարի է չի աշխատում, սակայն, ընտանիքում խնդիրները դրանից չեն սկսվում և դրանով չեն ավարտվում: