Սարահարթ գյուղի փոքրիկ տան մեջ արդեն երեք տարի որդու՝ Գևորգի ու ծնողների հետ ապրում է Հայկուհին։ Դրսում մեր նկարահանող խմբին դիմավորեց փոքրիկ Գևորգը։ Նրանց համար այս անգամ ևս տարել էինք սննդամթերք, իսկ փոքրիկի համար քաղցրավենիք ու խաղալիքներ։ Գևորգը հատկապես ուրախացել էր մեքենայի համար։Հայկուհին շատ շնորհակալ էր իրեն չանտեսելու և օգնելու համար։ Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝
https://www.facebook.com/Kisabac.Lusamutner
https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/
ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ
Կարդալ պատմությունը՝