Արցախ աշխարհի լեռների գրկում՝ Ողջի գետի աջափին փռված հարթավայրային Կովսականում Արամն ու Անուշը թողեցին իրենց տունը: Արարատի մարզի Նշավան համայնք հասած 8 հոգանոց ընտանիքը Կովսականից իր հետ վերցրեց միայն հավատ ու հույս, նորից ամեն ինչ զրոյից սկսելու համար, սակայն ինչպե՞ս: Մինչ այսօր ընտանիքը ինքն էլ չի կարողանում հասկանալ, ինչպես ամեն ինչ տեղի ունեցավ և ո՞րն է լինելու հաջորդ քայլը: