Քարինջում ապրում են Աիդան ու Արթուրը երեք երեխաների՝ Վահեի, Կիմայի և Ալեքսի հետ։ Տնակ կոչվածում բացակայում են ամենատարրական պայմանները: Մի սենյակի մեջ հաց են ուտում, լողանում, լվացվում, քնում: Տան մեջ ոչ գազ ունեն, ոչ ոռոգման, ոչ էլ խմելու ջուր: Աիդայի խոսքով. ջուրը հարևանի տնից է բերում։ Ու այս պայմաններում՝ փոշու ու կեղտի մեջ մեծանում են Աիդայի ու Արթուրի երեք անչափահաս երեխաները։Ընտանիքն ապրում է Արթուրի անասնապահության աշխատավարձով, որը կազմում է, մոտ 30.000 դրամ: Խանութում պարտքեր են գոյացել ու չեն կարողանում այն մարել: Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիննադրամաը նրանց համար տարել էր սնունդ, ինչը մի որոշ ժամանակ կբավականացնի որպեսզի խանութից պարտքով ուտելիք չգնեն։ Երեխաների համար էլ հագուստներ, ինչը շատ ուրախացրեց նրանց։ Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝
https://www.facebook.com/Kisabac.Lusamutner
https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/
ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ
Կարդալ պատմություն՝