Սիրվարդը 3 տարեկանում կորցրեց մորը և նրա խնամակալը դարձավ տատիկը, իսկ 16 տարեկանում Սիրվարդը կորցրեց նաև տատիկին: Տատիկի մահից հետո նրան տեղափոխեցին մանկատուն, որտեղ նա ապրեց մինչ չափահաս դառնալը: Սիրվարդի խոսքով կյանքի լավագույն տարիները անցկացրել է մանկատանը, և այդ պատերից դուրս միայն նա ճաշակեց կյանքի անարդարությունն ու դառնությունը, բացահայտելով թե մարդիկ որքան դաժան ու չկամեցող կարող են լինել: Տարբեր խաբեությունների շնորհիվ այսօր Սիրվարդը չունի կացարան, քանի որ մոր կողմից իրեն թողնված տունը հանձնել է ուրիշին: Կյանքում այս կնոջը անընդհատ հետապնդում են դժվարությունները, որոնց շուտով գումարվեց նաև առողջական լուրջ խնդիրները:
Մանկան տան կարոտը, մանկան տան կարոտը, Mankan tan karoty, mankan tan karoty, The longing for an orphanage